Վարելու որակի վերահսկում

Վարելու որակի վերահսկում

Ավտոհավաքակայանի անձնակազմի վարման որակը վերահսկելու և գնահատելու համար ստեղծվել է Eco Driving հավելվածը:  Այդ ծրագրում  հաջողությամբ  լուծված է տրանսպորտային միջոցների կառավարման օպտիմալացման մի շարք արդիական խնդիրներ:

Eco Driving մոդուլը թույլ է տալիս ճկուն կերպով կարգավորել պարամետրերը և ապահովել վարման որակի բազմակողմանի ստուգում: Ծառայությունը հնարավորություն  է տալիս արագորեն ստանալ ավտոհավաքակայանի մեքենաների վարման որակի վերաբերյալ ընդհանուր գնահատական ​​ժամանակային կամ ուրիշ  հետաքրքրող կտրվածքով:

Ինչպես է աշխատում վարորդների վերահսկման Eco Driving համակարգը?

Wialon համակարգը տվյալներ է հավաքում հեռահաղորդակցական տվիչների մասին, որոնք տեղադրված են տրանսպորտային միջոցների վրա և ուղարկում է դրանք Eco Driving հավելվածին:

Wialon համակարգում օգտվողը ընտրում է պարամետրեր, որոնք թույլ են տալիս վերահսկել վարման որակը:

Wialon համակարգում օգտվողը սահմանում է տուգանային  միավորների քանակ յուրաքանչյուր պարամետրի համար,  ձևավորելով համակարգ` վարման ոճի գնահատմամբ:

Այս հավելվածը ցույց է տալիս վարորդների գնահատականը, խախտումների քանակը, թույլ է տալիս կառուցել հետագիծ և տեսնել, թե որտեղ է այն կատարվել:

Eco Driving հավելվածում օգտվողը ստեղծում է հաշվետվություններ, հիմնված տվյալների վրա, որոնք ստացված են հավելվածում  վարելու ոճի վերաբերյալ:

Օգտվողները հաշվետվությունների տվյալները օգտագործում են անձնակազմի վարման որակի բարելավման և ուղևորափոխադրումների և  բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար:

Թողեք ձեր տվյալները
և մենք կզանգահարենք ձեզ
Call Now Button